Մարդ և հասարակություն

Հասարակություն

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով

«Հասարակություն» տերմինը ծագել է լատիներեն «սոցիետաս» բառից, որն էլ իր հերթին համարվում է որպես հասարակության հոմանիշ (ընկեր, ուղեկից, դաշնակից), տերմինն օգտագործվում է իբրև բարեկամանական կամ քաղաքացիական կողմերի փոխհարաբերությունների նկարագրություն։

Տեսակներ

Հասարակությունը սոցիալական այն  խմբեր են, որոնք տարբերվում են  ըստ իրենց կեսապայմանների  ռազմավարությամբ և  այն տեխնիկական ձևերով որով մարդիկ հոգում են իրենց կարիքները: Չնայած մարդիկ իրենց ողջ պատմության ընթացքում ստեղծել են տարբեր տեսակի հասարակություններ, մարդաբանները հակված են հասարակությունները դասակարգել ըստ այն աստիճանի, որտեղ խմբերն ունեն անհավասար հնարավորություններ, ինչպիսիք են ռեսուրսները, հեղինակությունը և իշխանությունը: Գործնականում բոլոր հասարակությունները սոցիալական շերտավորման գործընթացի ժամանակ  որոշակի անհավասարություն են զարգացրել իրենց ժողովրդի մեջ, հասարակության անդամներին դասակարգելով տարբեր մակարդակներում՝ հարստության, հեղինակության կամ իշխանության: Սոցիոլոգները հասարակությունը բաշխում են երեք խոշոր կատեգորիաների՝ նախաարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական:

Էմիլ Դյուրկհեյմ

Էմիլ Դյուրկհեյմ (1858 -1917), ֆրանսիացի փիլիսոփա, պոզիտիվիստ-սոցիոլոգ, ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր

Ըստ Դյուրկհեյմի՝ հասարակությունը ազդում է այն մարդկանց վրա, որոնք կազմում են հասարակություն, ուստի նա տարբերակում է երկու տիպի գիտակցություն՝ անհատական և կոլեկտիվ:

 Դյուրկհեյմն առաջ է քաշում «սոցիալական փաստեր» հասկացությունը: Դրանք հասարակության կողմից ներդրված են հարկադրաբար, ինչը մարդը նույնիսկ չի գիտակցում: Այդ սոցիալական փաստերն են մտածողության, գործունեության և անգամ զգացողության եղանակները, որոնք Դյուրկհեյմը համարում է անհատական գիտակցությունից դուրս:

«Եթե մեզ թվում է, թե մարդկային ընտանիքի հիմքում ընկած է յուրաքանչյուր մարդուն հատուկ զգացմունքների արտահայտություն, այդ դեպքում մենք փոխում ենք պատճառը հետևանքով:» – Էմիլ Դյուրկհեյմ

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started